Բարաք Օբամա. «Վրաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 7, 2009 15:14

Օբամա Մեդվեդև հանդիպումը ՄոսկվայումՎրաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի. հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք համաձայն չենք Վրաստանի ներկայիս սահմանների հետ, սակայն նաև շահագրգռված չենք նոր հակամարտությամբ: Այս հարցերը պետք է կարգավորվեն: Նախագահ Մեդվեդևը և ես ցանկանում ենք մի կողմ թողնել մրցակցությունը և առաջ շարժվել»,- ասել է Օբաման:

Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը բնութագրել է որպես «անվերապահ աջակցություն»:

Սահակաշվիլին նշել է, որ Օբամայի հայտարարությունն ամբողջովին հերքում է այն պնդումները, որ Վրաստանն իբր մեկուսացման մեջ է և կորցրել է ժողովրդավարական աշխարհի աջակցությունը:

«Մենք կհաղթենք եթե միասնական լինենք ու ինքներս մեր տակը չփորենք»,- ասել է Սահակաշվիլին

Դիտվել է 1437 անգամ:
Print Friendly

Leave a Reply