Էջմիածնում այրվել է 300 լիտր մազութ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2010 11:11

Երեկ  ժամը 06.55-ին Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երեւանյան 2/32 հասցեում:

Ժամը 06.56-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.00-ին, մարվել` ժամը 07.52-ին:

Այրվել են Գ. Ավագյանին պատկանող առեւտրի կրպակի նկուղային հարկի փայտյա երեսապատումը եւ դարակներ` 8 քմ մակերեսով:

Նույն օրը, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի 31 հասցեում տեղակայված չգործող կաթսայատանը:

Ժամը 19.48-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.21-ին, մարվել` ժամը 20.43-ին:

Այրվել է 300 լիտր մազութ:

Հուլիսի 22-ին ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Երեւանի Այասի 1 հասցեին հարակից տարածքում այրվել է 6000 քմ. խոտ եւ թփուտ, Գյուրջյան 4/1 հասցեին հարակից տարածքում` 200 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երեւանյան խճուղուն հարակից տարածքում` 1,5 հա, Բյուրեղավանի “Սարալանջ” թաղամասի 2-րդ փողոցում` 8000 քմ., Եղվարդի Շիրակի 8 հասցեին հարակից տարածքում` 1000 քմ., Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզի բակում` 1000 քմ. մակերեսով խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply