Կեղծ ահազանգ. ՊԵԿ-ի շենքում ռումբ չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2010 11:05

Հուլիսի 22-ին, ժամը 12.03-ին Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.34-ին, անձը չպարզված քաղաքացու ահազանգի համաձայն` Խորենացու 7 հասցեում գտնվող ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի շենքում ռումբ է տեղադրված:

Ժամը 12.04-ին դեպքի վայր են մեկնել` մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության օպերատիվ հերթապահները:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՊՆ ականազերծման կենտրոնի մասնագետների խումբը:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ, ՊՆ, ԱԱԾ եւ  ոստիկանության աշխատակիցները:

Մասնագետների կողմից իրականացված որոնումների արդյունքում շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Ժամը 13.03-ին հայտարարվել է տագնապի ավարտ:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply