Ուրախ հարսանիք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 25, 2010 10:32

Հուլիսի 24-ին, «Օջախ» ռեստորանում, տեղի ունեցավ  ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի դստեր՝ Արևիկ Մանուկյանի և Սարհատ Պետրոսյանի հարսանիքը :Ով «Մենք դեմ ենք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի քանդմանը» քաղաքացիական նախաձեռնության  ակտիվիստներից է:

Պսակադրությունը տեղի է  ունեցավ  Գեղարդ վանական համալիրում:

Հարսանիքի քավորը Արևիկի և Սարհատի  ընկեր  Նիկոլասն է,որը  աշխատում է Ֆրանսիական դեսպանատանը և  հասցրել է երկու տարում  գեղեցիկ հայերեն խոսել:

Հարսանիքին ներկա էին երկու կողմերի հարազատներն ու ընկերները,պետական և քաղաքական գործիչներ,ՀԽ անդամներ ու գործարարներ:

Բոլորը սրտանց ուրախանում ու պարում էին հայտնի “Մելոմանների ” հրաշալի երաժշտության տակ:

Ամենահետաքրքիրը հարսանյաց  տորթն էր`մեկը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, մյուսը՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնության խորհրդանիշ «Ա»  տառը:Այն դիմավորեցին բուռն ծափահարություններով:

“Անկախի” խմբագրությունը Մեծ երջանկություն և ուրախ օրեր է մաղթում Արևիկին և Սարհատին:

Դիտվել է 2004 անգամ:
Print Friendly

Leave a Reply