Մեկամսյա արձակուրդ հայրերին` իրենց երեխաներին խնամելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 7, 2009 13:05

fatherhoodԻսպանացի հայրերը 2011-ից կկարողանան իրենց նորածին երեխային խնամելու համար 4 շաբաթյա արձակուրդ վերցնել. նման որոշում է ընդունել Իսպանիայի խորհրդարանը: Օրինագծի նպատակն է մեծացնել հայրերի դերը երեխայի խնամքի գործընթացում:
Դեռ 2007-ին «Սեռերի հավասարության մասին» օրենքի համաձայն` որոշում էր ընդունվել հայրերին տալ երկշաբաթյա արձակուրդ իրենց փոքրիկներին խնամելու համար:
Այս արձակուրդը հայրերը կարող են վերցնել օրենքով սահմանված մայրական 16 շաբաթյա արձակուրդի ընթացքում կամ դրանից անմիջապես հետո: Ըստ վիճակագրության` իսպանացի հայրերի 20 տոկոսը դեռ չի օգտվում նորածնին խնամելու համար սահմանված արձակուրդի իր իրավունքից:
Ինչպես հաղորդում է www.ami-tass.ru կայքը, օրինագիծը բուռն քննարկումների պատճառ է դարձել խորհրդարանում, քանի որ իսպանացի պատգամավորների 37 տոկոսը և սենատորների 28 տոկոսը կանայք են: Իսկ քվեարկության ընթացքում անգամ մեկ պատգամավորի բացակայությունը կարող է հանգեցնել կուսակցության պարտությանը:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply