Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 22, 2010 15:01

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36093130 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 275 մլն դրամ, որից մրցակցային` 3մլրդ 70 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 205 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 567 667 785 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.4369 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.4470 տոկոս:

Աճուրդին, ինչպես հաղորդում է Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը,  մասնակցել է 7 գործակալ:

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply