Վրաստանում պաշտոնապես սահմանվել Է Խորհրդային օկուպացման օր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 22, 2010 14:54

Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրն արտահերթ նստաշրջանի վերջին օրն ընդունել է երկու որոշում, որոնց համապատասխան փետրվարի 25-ը հայտարարվում Է Խորհրդային օկուպացման օր, իսկ օգոստոսի 23-ը՝ Ամբողջատիրական վարչակարգի զոհերի հիշատակի օր: «Փետրվարի 25-ը Խորհրդային օկուպացման օր հայտարարելը կապված է այն բանի հետ, որ 1921 թվականի այդ օրը 11-րդ Կարմիր բանակի զորամասերն իրականացրեցին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության օկուպացումը: Իսկ օգոստոսի 23-ը՝ Եվրախորհրդարանի կողմից հաստատված՝ Ստալինիզմի եւ նացիզմի զոհերի հիշատակի օրվա հետ, ինչն իր հերթին, կապված է Մոլոտով-Ռիբենտրոպի դաշնագրի ձեւակերպման հետ (1939 թվականի օգոստոսի 23)»,- հայտարարել են խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեում:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply