Մասրիկի ջրանցքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 22, 2010 14:44
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում 2009-ի սեպտեմբերից սկսված Մասրիկի ջրանցքի կառուցման աշխատանքները շարունակվում են: Ջրանցքի կառուցման համար ներդրվել է 300 մլն դրամ: Այսօրվա դրությամբ հիմնովին բետոնապատվել եւ կառուցվել է ջրանցքի 5 կմ հատվածը, որը սկսվում է Ակունք գյուղից եւ ավարտվում Վարդենիս քաղաքի հուսիսային ծայրամասում: Նշենք, որ այս ծրագրով, ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Արփա-Սեւան» ԲԲԸ Վարդենիսի շինտեղամասի պետ Բենիկ Ավետիսյանը, նախատեսված է կառուցել 25 կմ երկարությամբ ջրանցքի միայն 10 կմ-անոց հատվածը: Կառույցի վրա աշխատում է 96 բանվոր` 220-270 միջին աշխատավարձով:
Ջրանցքի կառուցումից հետո մշտապես ոռոգելի կդառնա Մասրիկի հարթավայրի մոտ 1200 հեկտար հողատարածք: Ջրատարի թողունակությունը կազմում է 2000 լիտր/վայրկյան: Նախատեսված է շինարարական աշխատանքերն ավարտել 2011թ ապրիլին, սակայն Բենիկ Ավետիսյանը վստահեցնում է, որ ջրանցքը լիովին շահագործման պատրաստ կլինի այս տարվա հոկտեմբեր ամսին:






Facebook
Tweet This
Email This Post
