«Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերի թիվը հասել Է 500 միլիոնի

Օրվա լուր | | July 22, 2010 14:39

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված ինտերնետ-օգտատերերի թիվը հասել Է 500 միլիոնի: Չորեքշաբթի օրն այս մասին հաղորդել Է պորտալի՝ Փալո Ալտոյում (Կալիֆոռնիայի նահանգ) բազավորված սեփականատեր-ընկերության ներկայացուցիչ Մարկ Ցուկերբերգը: «Անհնարին Է հավատալ, որ գոյության ընդամենը վեց տարում «Ֆեյսբուք»-ը կարողացել Է ներգրավել այս քանակությամբ օգտատերերի»,- ասել Է նա Սի Էն Էն հեռուստաընկերությունում կայացած հարցազրույցի ժամանակ: «Ֆեյսբուք»-ն սկսել Է գործել 2004 թվականին, եւ 2008 թվականին նրա օգտատերերի թիվը հասել Է 100 միլիոնի: Եվս 400 միլիոն օգտատեր ցանցին Է միացել վերջին երկու տարում: Ընդ որում, ընկերության տվյալների համաձայն, «Ֆեյսբուք»-ում Էջ ունեցող մարդկանց շուրջ 70 տոկոսն ԱՄՆ-ի քաղաքացի չԷ:

Դիտվել է 1464 անգամ:
Print Friendly

Leave a Reply