Առաջին կիսամյակում Երկիր մոլորակի ջերմաստիճանը դարձել Է ռեկորդային բարձր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 22, 2010 13:20

2010 թվականի առաջին կիսամյակում Երկրի մթնոլորտի եւ օվկիանոսի միջին ջերմաստիճանը դարձել Է ամենաբարձրը դիտարկումների ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին հաղորդել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի Գոդարդի անվան Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Ընթացիկ տարվա ջերմաստիճանային տվյալներն այն բանի վկայությունն են, որ մոլորակը շարունակում Է տաքանալ,- ասել Է կլիմայագետ Ռեյֆ Պոմերանսը,- բացարձակ թվերը ցույց են տալիս, որ Երկրի կլիման շարժվում Է անհայտ ուղղությամբ, ինչը դրսեւորվում Է արկտիկական սառույցների համատարած հետ քաշվելով»: ՆԱՍԱ-ի դիտարկումները վերաբերում են ինչպես մթնոլորտի, այնպես Էլ օվկիանոսի ջերմաստիճանին: Առաջին կիսամյակի որոշ ամիսների միջին ջերմաստիճանը նախորդ տարիների համանման ցուցանիշները գերազանցել Է մի քանի աստիճանով:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply