160 աշխատանք եզրափակիչում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 22, 2010 13:04

Ամփոփվեց «Հեքիաթների աշխարհում»  մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի առաջին փուլը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Մրցույթ-փառատոնի նպատակն է մանուկների և դեռահասների շրջանում ստեղծագործական ունակությունների զարգացումը և հայկական հեքիաթների նկատմամբ հետաքրքրությունը խթանելու միջոցով նպաստել ազգային արժեքների արմատավորմանն ու պահպանմանը:

Մրցույթ-փառատոնին մասնակցել է 6-12 տարեկան շուրջ 1000 աշակերտ Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բուլղարիայից, Բելառուսից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից, Իսպանիայից, Լիբանանից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Քուվեյթից և Ֆրանսիայից:

Գեղագիտական ազգային կենտրոնի մասնագիտական հանձնաժողովը, ափոփելով առաջին փուլի արդյունքները, առանձնացրել է շուրջ 160 աշխատանք, որոնք օգոստոսի 20-ից կցուցադրվեն կենտրոնի ցուցասրահում և կմասնակցեն եզրափակիչ փուլին: Նախատեսվում է նաև աշխատանքների տեղադրումը Գեղագիտական ազգային կենտրոնի նոր կայքում:

Եզրափակիչ փուլի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 21-ին:

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply