Այս տարվա երկրորդ եռամսյակում Yahoo ընկերության շահույթն աճել է 51 տոկոսով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 22, 2010 12:55
Այս տարվա երկրորդ եռամսյակում ամերիկյան Yahoo ընկերության` աշխարհում առաջատար ինտերնետ-որոնիչներից մեկի զուտ շահույթն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 51 տոկոսով` մինչեւ 213 մլրդ դոլար: Այդ մասին ասված է չորեքշաբթի ընկերության կայքում հրապարակված հաշվետվության մեջ: 2009 թվականի երկրորդ երեք ամսում ընկերությունը վաստակել է 141 մլն դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 10 ցենտ, ինչը 5 ցենտով պակաս է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի համանման ցուցանիշից: Ընդսմին որոնիչի եկամուտը 2010 թվականի հունվար-հունիսին կազմել է 1,601 մլրդ դոլար, ինչը միայն 2 տոկոսով է ավելի մեկ տարի առաջվա համանման ցուցանիշից (1,573 մլրդ դոլար):
Yahoo! Inc. ընկերությունը Սթենֆորդի համալսարանի ասպիրանտներ Դեւիդ Ֆիլոյի եւ Ջերի Յանգի կողմից ստեղծվել է 1994 թվականի հունվարին: Yahoo-ն աշխարհում իր ժողովրդականությամբ երկրորդ որոնողական համակարգի սեփականատերն է եւ տրամադրում է մի շարք ծառայություններ, որոնք միավորված են Yahoo! Directory ինտերնետ-պորտալում:






Facebook
Tweet This
Email This Post
