Մահացել է գրող Վասիլի Ակսյոնովը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 7, 2009 12:30

Վասիլի ԱկսյոնովըԵրկարատև հիվանդությունից հետո կյանքի 77-րդ տարում Մոսկվայում մահացել է ռուս արձակագիր, թատերագիր և սցենարիստ Վասիլի Ակսյոնովը:

Շնորհիվ իր «Աշխատակիցները» վիպակի և «Աստղային տոմս» վեպի` 1950-60-ին Ակսյոնովը դարձել է Խորհրդային Միության ամենահայտնի երիտասարդ գրողներից: 1970-ականներից նրա գործերը ԽՍՀՄ-ում չեն տպագրվում:

1980 թվին գրողը տեղափոխվել է ԱՄՆ` արդյունքում զրկվելով խոհրդային քաղաքացիությունից (որը վերադարձվել է միայն տասը տարի անց): Գրողը ԱՄՆ-ում շարունակել է ապրել մինչև 2004թ.` տեղի համալսարաններում դասավանդելով ռուս գրականություն:

Lenta.ru
Լուսանկարը` Lenta.ru

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply