Հանրապետությունում կենսաթոշակ է ստանում 521 հազար 365 մարդ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 22, 2010 11:55

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում կենսաթոշակ է ստանում 521 հազար 365 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սոցիալական ապահովագրության պետական ծառայության սոցիալական ապահովագրության եւ առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, նրանցից ապահովագրական կենսաթոշակ է ստանում 465 հազար 855, սոցիալական կենսաթոշակ` 50 հազար 955, իսկ զինծառայության` 4 հազար 515 մարդ:

Հանրապետությունում միջին կենսաթոշակը նշված ժամանակահատվածում կազմել է 24 հազար 570 դրամ: Հանրապետությունում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նոր կենսաթոշակ է նշանակվել 11 հազար 965 մարդու, որից շուրջ 9 հազար 867-ը` ապահովագրական, 2098-ը` սոցիալական:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply