«Շատ ջերմ և ժամանակակից քաղաք է Երևանը»-ասում է Սեն-Շամոնի քաղաքապետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 22, 2010 11:41

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն երեկ ընդունեց Ֆրանսիայի Սեն-Շամոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Կիզիրյանին։ Սեն-Շամոնը 36 հազար  բնակչություն ունեցող փոքր քաղաք է, որի հայազգի քաղաքապետը իր ընտանիքի անդամների հետ ամառային հանգիստն այս տարի որոշել է անցկացնել հայրենիքում։ Նրանք, ի դեպ, առաջին անգամ են Երևանում։ «Շատ ջերմ և շատ ժամանակակից քաղաք է Երևանը։ Նկատել եմ, որ այսօր լուրջ ծրագրեր են իրականացվում քաղաքի զարգացման, բարեկարգման ու կանաչապատման ուղղությամբ»,-ասաց Ֆիլիպ Կիզիրյանը։

Երևանի քաղաքապետը ողջունեց հայրենիք այցելելու Սեն-Շամոնի քաղաքապետի նախաձեռնությունը և նշեց, որ  յուրաքանչյուր  հայ տարին գոնե մեկ անգամ պետք է այցելի Երևան։  Գագիկ Բեգլարյանի խոսքով` երկու քաղաքների  միջև պետք է ստեղծվեն ջերմ հարաբերություններ, և համագործակցությունը պետք է դրվի գործնական  հիմքերի վրա։
Երևանի քաղաքապետը հյուրին ներկայացրեց մայրաքաղաքում ընթացող ծրագրերն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում տարբեր ոլորտներին առնչվող կոնկրետ ծրագրեր մշակել, որոնք համագործակցության հիմք կդառնան։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply