Սևանա լճում 45 տարեկան անհայտ տղամարդու դի են գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 22, 2010 10:49

Երեկ ժամը 10.45-ին Մարտունի քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի «Միքայելյան եղբայրներ»  ՍՊԸ-ի լողափից 150 մ հեռավորության վրա հայտնաբերվել է դիակ, եւ այն հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 11.00-ին դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի պետը:

Արծվանիստ գյուղի բնակիչների կողմից ջրից դուրս է բերվել 40-45 տարեկան անձը չպարզված տղամարդու դիակ:

Դին տեղափոխվել է Մարտունի քաղաքի դիահերձարան:

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply