Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 22, 2010 10:42

Հուլիսի 21-ին ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Երեւանի Արարատյան 55 հասցեին հարակից տարածքում  այրվել է 500 քմ. խոտ, Հասրաթյան 25/4 հասցեին հարակից տարածքում` 5000 քմ. (եւ 100 քմ. աղբ), Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում` 1000 քմ., Ծ. Իսակով եւ Բագրատունյաց պողոտաների հատմանը հարակից տարածքում` 300 քմ., Սեբաստիա 32 հասցեին հարակից տարածքում` 300 քմ., Կոտայքի մարզի Նոր-Գեղի գյուղի նախկին անասնագոմին հարակից տարածքում` 850 հակ եւ 3 հա, Սյունիքի մարզի` Սյունիք գյուղում գտնվող թիվ 10 էլ. ենթակայանին հարակից տարածքում` 6000 քմ., Արզնակ գյուղին հարակից տարածքում` 5000 քմ. մակերեսով խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply