Ոսկե մեդալ` բուդապեշտյան մրցագորգում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 22, 2010 9:59

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող  ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում չեմպիոն դարձավ 84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Հայաստանի ներկայացուցիչը փայլուն անցկացրեց գոտեմարտերը և, մեկը մյուսի ետևից պարտության մատնելով ավստրիացի Քևին Ֆրանկին,  Շվեդիայի դրոշի ներքո հանդես եկող Յոհան Տոբիաս Կվարնմարկին, ռուսաստանցի Մահմուդ Բաշիևին, ուկրաինացի Ժան Բելենյուկին, իրավունք ստացավ ոսկե մեդալը վիճարկել վճռական հանդիպումում: Իսկ եզրափակչում Արթուրն առավելության հասավ հարավկորեացի Սե Յոլ Լիի նկատմամբ: Հիշեցնենք, որ մեր երկրի ներկայացուցիչներից բրոնզե մեդալակիր էր դարձել 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը:

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply