Մայքլ Ջեքսոնն այսօր կհուղարկավորվի Forest Lawn գերեզմանատանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 7, 2009 12:16

Մայքլ ՋեքսոնԱյսօր տեղի կունենա փոփ արքա Մայքլ Ջեքսոնի հուղարկավորության արարողությունը. փոփ արքան արդեն 12 օր է`մահացած է: Երգչի`25 հազար դոլար արժողությամբ պղնձե դագաղը պատված է ոսկով:

50-ամյա կյանքի պատմության մեջ Ջեքսոնը գրեթե 40 տարին անցկացրել է բեմում:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ` Լոս-Անջելեսի քաղաքապետը պաշտոնապես հայտնել է, որ հրաժեշտի արարարողությունը տեղի կունենա փոփ արքային նվիրված համերգից անմիջապես հետո, որը կանցկացվի «Staples Center» սպորտային համալիրի տարածքում: Թեև սկզբում մարդիկ կարծում էին, որ Ջեքսոնը կհանգրվանի իր ռանչոյում՝ Նեվերլենդում, այդուհանդերձ որոշվեց երգչին հուղարկավորել  «Forest Lawn» գերեզմանատանը:

Ջեքսոնին հրաժեշտ տալու համար ընտրվել է  սպորտային «Staples Center» համալիրը, քանի որ փոփ արքան Լոնդոնյան իր համերգի համար փորձերն անցկացնում էր  հենց այդ դահլիճում:  Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի ժամանակով  22.00-ին: Ջեքսոնին հրաժեշտ տալու համար աշխարհի տարբեր անկյուններից կայցելեն 17.5 հազար մարդ: Նրանցից 11 հազարը կտեղավորվի մարզադաշտում, իսկ 6.5 հազարը հուղարկավորությանը կհետևի մաարզադաշտի մոտակայքում տեղադրված մեծ էկրաններից:

Ջեքսոնի մահվան պաշտոնական վարկածը հայտնի կդառնա մի քանի շաբաթից: Ըստ վարկածներից մեկի՝ նա մահացել է սրտի տագնապից: «The Los Angeles Times»-ը հաղորդում է, որ երբ բժիշկները հասել են, նա արդեն չի շնչել և կոմայի մեջ տարել են UCLA (Լոս Անջելեսի համալսարանի) բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին, սակայն փրկելու ջանքերն արդյունք չեն տվել: Մեկ այլ վարկածով` նա մահացել է ցավազրկող դեղերի չարաշահումից:

Փոփ արքայի մահվանից հետո նրա ալբոմների վաճառքն աճեց ավելի քան 40 անգամ: Ինչպես հաղորդեցին «Նելսեն սաունդսքան» հետազոտական ֆիրմայի ներկայացուցիչները, երգչի անսպասելի մահից հետո` անցած մեկ շաբաթում, ԱՄՆ-ում վաճառվել Է «փոպ արքա»-ի ավելի քան 422.000 ալբոմ: Մեկ շաբաթ առաջ վաճառվել Էր ընդամենը 10.000-ը:

Վերջին մի քանի տասնամյակում Մայքլ Ջեքսոնը գաղտնի ստեղծել Էր նաև 200 նոր երգ, որոնց իրավունքները նա հանձնել Է իր երեխաների համար ստեղծված հատուկ հիմնադրամին: Մասնագետներն այդ հավաքածուն գնահատում են առնվազն 100 միլիոն դոլար: Ջեքսոնի պարտատերերը (որոնց երգիչը պարտք էր միլիոնավոր դոլարներ), սակայն, չեն կարող այդ միջոցներից օգտվել, քանի որ դրանք պաշտպանված են հատուկ կարգավիճակով: Երգերի զգալի մասը նվիրված Է բնության պաշտպանությանը:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply