Ադրբեջանական խանդի կրոնական մղումները. Բաքուն փակում է թուրքական մզկիթները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 22, 2009 19:11
mzkit

Ադրբեջանական խանդի կրոնական մղումները. Բաքուն փակում է թուրքական մզկիթները

Ադրբեջանը հակադարձում է Թուրքիայի և Հայաստանի մեձեցմանը. Բաքվում մեկը մյուսի ետևից փակվում են Թուրքիայի կրոնական տեսչության ինստիտուտի կառուցած մզկիթները: Ադրբեջանական իշխանություններն ավելի վաղ հաղորդել էին, որ վերանորոգման պատճառով փակվում է մայրաքաղաքում թուրք զոհերի հիշատակին նվիրված Նահատակների մզկիթը: Թեև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բաքու կատարած վերջին այցի ընթացքում հարցն արծարծվել էր ադրբեջանցի «եղբայրների» հետ, սակայն մամուլին այնպես էլ անհայտ մնաց կրոնական հաստատությունների փակման վերաբերյալ թուրք-ադրբեջանական քննարկումների արդյունքները: Ըստ թուրքական «Քանալ դե-հաբեր» կայքէջի` օրերս Բաքվում որոշել են փակել Պետհամալսարանի հանրակացարանային համալիրում գտնվող թուրքական Աստվածաբանական մզկիթը, որի իմամ Իբրահիմ Մեմիշը հայտնել է, թե «ադրբեջանցիներն ասում են, որ մզկիթն ապօրինի է, ուստի պետք է դադարեցվի գործունեությունը»: Բաքվի իշխանություններn իմամին հանձնարարել են` հայտարարել մզկիթի փակման մասին ուրբաթ օրվա նամազի ընթացքում:

Kanal D-Haber
Դիտվել է 4121 անգամ:
Print Friendly

Leave a Reply