«Փյունիկը» կրկին խայտառակվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 22, 2010 9:44

Երևանի «Փյունիկը» ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղը Բելգրադի «Պարտիզանի» հետ կրկին խայտառակ անցակացրեց: Հայկական թիմը հյուրընկալվելիս պարտվել էր 1:3 հաշվով: Մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում կայացած պատասխան խաղում էլ «Փյունիկը» դժգույն տպավորություն թողեց և պարտվեց 0:1 հաշվով: Առաջին  խաղակեսի վերջին րոպեին տանտերերի դարպասը գրավեց Կլեոն: Թեև խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնեց, որ իր թիմը հնարավորություններից ցածր է հանդես եկել, սակայն դա  հազիվ թե կատարվածի համար արդարացում լինի: Հայկական ակումբն փաստորեն առանց լուրջ համալրման էր մասնակցում այս ստուգատեսին: Իսկ այդպիսի մոտեցումով արդյունքի հասնել հնարավոր չէ:

Դիտվել է 1398 անգամ:
Print Friendly

Leave a Reply