Իռլանդիայի վարչապետն ամենաբարձր վարձատրվողն Է ԵՄ-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների թվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 21, 2010 21:23

Իռլանդիայի վարչապետ Բրայան Քոուենն ամենաբարձր վարձատրվողն Է Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների շրջանում եւ չորրորդը գլոբալ մասշտաբով: Այդ մասին, այսօր տեղեկատվություն Է տարածել Politics.ie ինտերնետ-կայքը: Ըստ կայքի հաղորդագրության՝ Քոուենի տարեկան աշխատավարձը կազմում Է 342,4 հազար դոլար, ինչը բարձր Է եվրոպացի շատ քաղաքական գործիչների աշխատավարձից:

Այսպես, նշում Է կայքը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին տարեկան վաստակում Է 319,8 հազար դոլար, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ 303,8 հազար դոլար, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ 300,4 հազար դոլար: Համաշխարհային մասշտաբով «ամենագնահատված» քաղաքական գործիչն, ըստ կայքի վարկածի, Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունն Է: Նրա աշխատավարձը տարեկան 2,75 միլիոն դոլար Է: Երկրորդ տեղում Է Հոնկոնգի Հատուկ վարչական Շրջանի ղեկավար Դոնալդ Ցանգը՝ 515,3 հազար դոլար ռոճիկով, երրորդում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որի տարեկան եկամուտը կազմում Է 400 հազար դոլար:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply