Համատեղ աշխատանքային նիստ Ազգային ժողովում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 21, 2010 20:13

Հուլիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով ՙԵվրանեսթ՚-ում հայկական պատվիրակության համատեղ աշխատանքային նիստը, որին հրավիրվել էր մասնակցելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նիստի սկզբում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համապարփակ տեղեկատվություն տրամադրեց Ալմաթիում տեղի ունեցած վերջին հանդիպման, ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարի եւ երկու պատվիրակությունների անդամների միջեւ մտքերի փոխանակություն տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի, ինչպես նաեւ հնարավոր զարգացումների վերաբերյալ:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր միջազգային կառույցներում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունների եւ երկրի արտաքին գերատեսչության աշխատանքը համակարգելու խնդիրներին: Պատվիրակության անդամները հնչեցրին առաջարկներ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ դարձնելու խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը միջազգային տարբեր կառույցներում, ինչպես նաեւ ներկայացվեցին մեխանիզմներ ԱԺ-ԱԳՆ կապն առավել գործուն դարձնելու համար:
Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով ՙԵվրանեսթ՚-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բրյուսելյան վերջին այցի վերաբերյալ` հատուկ շեշտադրելով խորհրդարանական համագործակցության խնդիրները: Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` ՙԵվրանեսթի՚ շուրջ ծավալված վերջին զարգացումները` տեղեկացնելով, որ ամենայն հավանականությամբ ՙԵվրանեսթը՚ սեպտեմբերին կ•ումարի առաջին նիստը:
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համա•ործակցության հանձնաժողովի համանախա•ահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկատվություն տրամադրեց Վարշավա կատարած իր վերջին այցի վերաբերյալ, որտեղ քննարկվել է Արեւելյան գործընկերության ծրագիրը: Տիկին Զոհրաբյանը տեղեկություն տրամադրեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի` նոյեմբերին կայանալիք նիստի վերաբերյալ:
Քանի որ նիստի օրակարգը չսպառվեց, պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում եւս մեկ անգամ հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` միջխորհրդարանական դիվանագիտության խնդիրները առավել ընդգրկուն քննարկելու համար:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1724 անգամ:
Print Friendly

Leave a Reply