Բրիտանացի աստղագետները հայտնաբերել են Տիեզերքի խոշորագույն աստղը. այն 10 միլիոն անգամ պայծառ Է Արեգակից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 21, 2010 17:33

Բրիտանացի աստղագետները հայտնաբերել են չտեսնված չափերի աստղ, որն արդեն համարվել Է Տիեզերքում մարդու կողմից երբեւԷ նույնականացված աստղերից խոշորագույնը: Ինչպես այսօր հաղորդել Է «Սքայ նյուս» հեռուստաալիքը, զանգվածով այն 265 անգամ խոշոր եւ ըստ որում միանգամից 10 միլիոն անգամ պայծառ Է Արեգակից: Անհավանական հայտնագործությունը կատարել են մի խումբ բրիտանացի գիտնականներ՝ պրոֆեսոր Փոլ Քրոուտերի գլխավորությամբ:

ՆԱՍԱ-ի «Հաբլ» տիեզերական աստղադիտակի եւ Եվրոպայի հարավային աստղադիտարանի հզոր կայանքների միջոցով նրանք գտել են “R136a1”-ը՝ հետազոտելով երկու աստղակույտեր Մագելանի մեծ ամպ գալատիկայում: Մինչ օրս գիտնականները կարծում Էին, թե աստղերն առավելագույնս հասնում են մի զանգվածի, որը մոտավորապես 150 անգամ Է գերազանցում Արեգակի զանգվածը:

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply