ԵրեւանՄոսկվա հեռուստակամուրջ. Կարինե Դանիելյանը խոսել է Հայաստանում օտարալեզու հանրակրթության դեմ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 21, 2010 17:16

Առաջարկելով, որ Հայաստանում օտար լեզուների ուսուցումը խորացնելու համար կարելի է ուժեղացնել թեքումով հանրակրթական դպրոցները, բակալավրիատը, բացել օտար լեզուների հատուկ դասընթացներ եւ կենտրոններ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Հանուն մարդկային կայուն զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը դեմ խոսեց հանրակրթական դպրոցում ուսուցումը ոչ հայերեն կազմակերպելուն:

,,Հայաստանը պետք է ազգային լեզվի, մշակույթի պահապանը եւ Սփյուռքին կապող օղակը լինի՚մամուլի ՙՆովոստի՚ միջազգային կենտրոնում կազմակերպված բանավեճի ժամանակ ասաց Կարինե Դանիելյանը: Երեւան­Մոսկվա հեռուստակամուրջը տեղի ունեցավ հուլիսի 20­ին. քննարկման թեման էր՝ ՙ Ռուսաց լեզվի ապագան Հայաստանում՚:

ՙՄենք ոչ փակ, բայց փոքրաթիվ ազգ ենք, որը մեզ խոցելի է դարձնում նաեւ այն պատճառով, որ աշխարհի 9 միլիոն հայերից 6 միլիոնը բնակվում է արտերկրում՝ դրանով արդեն իսկ համարվելով օտարալեզու, ու եթե գոնե Հայաստանում ազգային լեզվի պահապանը չլինենք, կարող ենք կորցնել ազգությունը՚ասաց Կարինե Դանիելյանը: Նա նշեց նաեւ, որ ինքը 1994թ. դեմ է արտահայտվել ռուսալեզու դպրոցները Հայաստանում հապշտապ փակելուն, բայց հիմա օտարալեզու դպրոցներ բացելուն դեմ արտահայտվողների կողմնակիցն է, քանի որ կարծում է, որ այդպիսի դպրոցները վնաս կհասցնեն ազգային լեզվին:

ՙՄենք օտար լեզուներին, այդ թվում՝ ռուսերենին, դեմ չենք, եւ հանգիստ ենք վերաբերվում ռուսաստանյան, ամերիկյան կամ ֆրանսիական համալսարանների բացմանը Հայաստանում: Բայց միաժամանակ կարծում ենք, որ հիմնական՝ բազային կրթությունը պետք է կազմակերպվի ազգային լեզվով, քանի որ ազգի միջուկը պետք է ձեւավորվի ազգային լեզվի եւ մշակույթի հենքով՚ասաց Կարինե Դանիելյանը, որն այս տարվա ապրիլին Հանրային Խորհրդի նիստում նույն հարցի քննարկմանը նաեւ ափսոսանք հայտնեց, որ ինքն անձամբ իր հիմնարար կրթությունը մայրենի լեզվով չի ստացել:

ՀՀ Հանրային Խորհրդի

տեղեկատվություն


Դիտվել է 1587 անգամ:
Print Friendly

Leave a Reply