Բաքվում 17 մարդ խեղդվել է ծովում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | հուլիսի 21, 2010 16:44
Ընթացիկ ամառային սեզոնին Ադրբեջանի մայրաքաղաքում 17 մարդ է խեղդվել ծովում:
Այս մասին հաղորդել է Շտապօգնության Բաքվի քաղաքային կայանի գլխավոր բժիշկ Ռաուֆ Նագիևը: Նրա խոսքերով, Բաքվում ծովափնյա հանգստի սեզոնի սկզբից գրանցվել է այդ տեսակի 42 դժբախտ պատահար: Արդյունքում 17 մարդ մահացել է, 9 մարդ՝ տեղափոխվել հիվանդանոց:
Ծովափնյա հանգստի սեզոնի սկզբից մինչ օրս, արևահարման ախտորոշմամբ 88 մարդ է դիմել շտապօգնություն, որոնցից 26-ը հոսպիտալացվել են:
Այս ընթացքում 16 մարդ օձի խայթոցից թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
Դիտվել է 1449 անգամ:





Facebook
Tweet This