Էլեկտրոնային գրքերի վաճառքները գերազանցել են պինդ կազմով գրքերի վաճառքների ծավալները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 21, 2010 16:44

ԱՄՆ-ում գրքերի խոշորագույն օնլայն-խանութը՝ Amazon-ը, երկուշաբթի օրը հայտարարել Է, որ Էլեկտրոնային գրքերի վաճառքների ծավալները գերազանցել են պինդ կազմով գրքերի վաճառքերի ծավալները: Վերջին երեք ամսում, ըստ ընկերության տվյալների, յուրաքանչյուր հարյուր ավանդական գրքի դիմաց ընկերությունը վաճառել Է 143 Էլեկտրոնային գիրք:

Վերջին մեկ ամսում վիճակագրությունն Էլ ավելի տպավորիչ Է. 180 Էլեկտրոնային գիրք՝ պինդ կազմով 100 գրքի դիմաց, նաեւ ներառյալ այն հրատարակությունները, որոնք Էլեկտրոնային տարբերակ չունեն, ինչպես նաեւ բացառած այն Էլեկտրոնային գրքերը, որոնք մատչելի են անվճար քաշելու համար: Ընդամենն Amazon-ի քարտարանում այսօրվա դրությամբ կա շուրջ 630 հազար վճարովի Էլեկտրոնային հրատարակություն: Միաժամանակ ավելացել են նաեւ Էլեկտրոնային գրքերի ընթերցման սարքերի վաճառքները. մեկ ամիս առաջ Kindle քանոնի գների նվազումից հետո Amazon-ն սկսել Է եռապատիկ ավելի շատ գաջեթներ վաճառել, քան նախկինում:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply