Հոգու և ոգու, տիեզերական բանականության մասին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 22, 2010 12:13

Ժամանակի հետ ֆիզիկական մարմինը ենթարկվում է փոփոխությունների և , ի վերջո, մահանում, սակայն ինչպես Վանգան է վստահեցնում, ում տրված էր ապագան տեսնելու շնորհը, հոգին շարունակում է իր ուղին դեպի հավերժություն և վերադառնում է երկիր, որպեսզի վերամարմնավորվի ֆիզիկական նոր կերպերով: Այդպես հոգին հարստանում է փորձով և աճում է՝ հասնելով ավելի «բարձր վիճակի», ինչպես ձևակերպում է Վանգան:

«Վախճանի հետ մահանում է միայն մարդու մարմինը, սակայն ոչ հոգին: Այն քայքայման չի ենթարկվում, հակառակը, զարգանում  է ու հասնում ավելի բարձր վիճակի: Դա հետևյալ կերպ է լինում. սկզբից մարդն է մահանում. հոգին այդ ժամանակ նման է անգրագետ անուս մարդու, ապա  աճում է  աշակերտի մակարդակի, իսկ հետո  բարձրագույն կրթություն է ստանում, ինչպես գիտնականը և այլն: Ահա սա է հոգու ուղին»:

Վանգայի այս խոսքերում քողարկված  է հոգու վերամարմնավորման գաղափարը:

«Որտեղի՞ց է գալիս հոգին: Այն երկնքից է իջնում, արևի ճառագայթի հետ և թափանցում մոր արգանդում գտնվող պտղի մեջ: Նա արդեն ինքնուրույն կյանքով է ապրում, չնայած պորտը դեռևս կտրված չէ: Ե՞րբ է դա կատարվում, ե՞րբ է բռնկվում այդ կայծը:  21 օր ծննդից առաջ: Ինչպե՞ս է այդ կատարվում, մեզ տրված չէ գիտենալ, սակայն մի բան հաստատ է , եթե դա տեղի չի ունենում, երեխան ծնվում է մահացած»:

Ի դեպ, հույն փիլիսոփա Պլատոնը նույնպես նշում էր, որ հոգին ֆիզիկական մարմնի մեջ բարձրագույն, աստվածային գոյի մակարդակից է գալիս: Ինչպե՞ս է դա կատարվում: Վանգան ասում է, որ հոգին արևի ճառագայթի հետ է երկնքից իջնում:

Էզոթերիայի մասնագետներն ու միլիոնավոր մարդիկ, ովքեր տարել են կլինիկական մահ, պատմում են արծաթյա թելի կամ էլ Լուսային ճառագայթի մասին, որը մարմինը կապում է հոգու հետ և  այդ ժամանակ  անջատվում է մարմնից (ֆիզիկական ուժեղ շոկի, մեդիտացիայի կամ էլ հիվանդության ժամանակ): Նրանց խոսքով, այդ թելի կտրվելը տանում է դեպի մահ: Այդ թելի միջոցով է հոգին մտնում մարմին ու կյանք պարգևում:

Շատ հետաքրքիր  են Վանգայի խոսքերը մահացած նորածինների մասին, ըստ նրա` դրանք այն  մարմիններն են, ուր հոգին «չի հասցրել» իջնել:

Երբևէ բժշկությունն ու մյուս գիտությունները կգա՞ն մեկ միասնական ճշմարտության, որ մարմինն ու հոգին փոխկապակցված են. դժվար է ասել: Երևի դա կլինի այնպես, ինչպես Վանգան է զգուշացնում. «Կգա հրաշքների ժամանակը և գիտությունը մեծ հայտնագործություններ կանի ոչ նյութական ոլորտում»: Կա՞ արդյոք հոգի և հավերժական կյանք հարցադրումների պատասխանները փնտրելիս հնարավոր չէ խուսափել նաև այս հարցից. վերամարմնավորվու՞մ են արդյոք հոգիները:  Սա միայն փիլիսոփայական հարց չէ:    Վերջին շրջանում մարդկությունը փորձում է պատասխանել այս վիճահարույց հարցին` կիրառելով հասկացությունների խիստ գիտական համակարգ:

Հոգիների վերամարմնավորման գաղափարն աշխարհի պես հին է: Այս հարցը հաճախ է ուղղվում պայծառատեսության շնորհով օժտված մարդկանց:

Վանգան միշտ կրկնում էր, որ ֆիզիկական մարմնից բացի գոյություն ունի նաև հոգի, որը մնում է հավերժության մեջ՝ շարունակելով զարգանալ:

«Այն աշխարհում ապրող հոգիներից յուրաքանչյուրը երեսնական տարեկան են, նույնքան, որքան Հիսուսը: Նրանք ունեն տեսողություն, լսողություն, համի զգացողություն: Նրանցից շատերն օգնում են կենդանի մարդկանց: Իսկ լավագույնները վերադառնում են երկիր»:

Հոգիների տարիքի մասին իր «Նյութերի բնական կարգը» գրքում բուլղարացի հայտնի փիլիսոփա Պյոտր Դինովը գրում է.«Հրեշտակների մեջ չկան երիտասարդներ կամ ծերեր: Երկնքում բոլորը երեսուներեք տարեկան են: Չկան 33-ից մեծ կամ փոքր հոգիներ»: Վանգան բազմիցս էր կրկնում. «Հոգին չի մահանում: Միայն չարակամ մարդկանց հոգիներն են կատաղած, և նրանց երկինք չեն կանչում: Նրանք չեն էլ վերամարմնավորվում: Այո, կա վերամարմնավորում, սակայն երկիր վերադառնում են միայն ամենաբարի ու լավագույն հոգիները»:

Այսպես, ուրեմն, մի կյանքից մյուսին անցում կատարելով` հոգին աստիճանաբար փոփոխվում է՝ պատրաստվելով ապրելու երկրի վրա ավելի կատարյալ կերպով: Յուրաքանչյուր նոր կյանքի ժամանակ նախորդ կյանքի մասին հիշողությունը նշանակություն չունի, քանի որ այն աշխարհում հոգին ամեն անգամ վերլուծում է «աշխարհիկ» կյանքն ու ընդհանրացումներ անում:

Դիտվել է 4018 անգամ:
Print Friendly

Leave a Reply