Արտոնյալ պայմաններով բյուջետային վարկեր են տրամադրվել 257 բռնադատված քաղաքացիների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2010 13:08

Բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 19 քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման նպատակով  այս տարվա առաջին կիսամյակում  պետական բյուջեից տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր` 77 մլն 812 հազար  դրամ ընդհանուր գումարի չափով:

Վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով և տարեկան 1 տոկոս դրույքաչափով, վարկի մարումը վարկի տրամադրման օրվանից սկսած 3 տարի հետո մարելու, իսկ տոկոսները` 2 տարի հետո մարելու պայմանով: ՀՀ 2010թ. պետական բյուջեով նշված վարկային ծրագրի շրջանակում նախատեսված հատկացումը կազմում  է 200 մլն  դրամ:

2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նշված վարկային ծրագրի շրջանակում 257 քաղաքացու ընդհանուր առմամբ տրամադրվել է 972 մլն 659 730  դրամի չափով վարկ: Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: Վարկերը տրամադրվում են բնակարանի գնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ վերանորոգելու նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply