Առաջին հաջողությունը Բուդապեշտում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | July 21, 2010 11:30
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչներից առաջինը մեդալակիր դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը: Նա հաղթելով Ֆինլանդիայի, Իտալիայի, Վրաստանի հավաքականների մարզիկներին, կիզաեզրափակչում զիջեց ադրբեջանցի Կամսան Մամադովին:Այդուհանդերձ, մեր մարզիկը վերելքով անցկացրեց բրոնզե մդալի համար գոտեմարտը դանիացի Ֆրեդերիկ Բյերեհուսի հետ և, երկու մրցափուլերում հաղթելով 3:0 և 2:0 հաշիվներով, կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Մեդալակիր կարող էր դառնալ նաև 96 կգ քաշային Էդուարդ Սողոմոնյանը: Սակայն բրոնզե մեդալի համար պայքարում մեր ըմբիշը պարտվեց Գերմանիայի ներկայացուցիչ Ցոսկուն Էֆեին` 0:2, 0:1 հաշիվներով: Այժմ փորձության հերթը Հայաստանի չորս այլ մարզիկներինն է: Մրցագորգ դուրս կգան Նարեկ Խաչատրյանը (55 կգ), Գևորգ Սահակյանը (66 կգ) Արթուր Ալեքսանյանը (84 կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ)։






Facebook
Tweet This
Email This Post
