Բրոնզե մեդալ` շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 21, 2010 11:24

Տաթև Աբրահամյանը վստահ հանդես եկավ Սենթ Լուիսում անցկացված շախմատի  ԱՄՆ-ի առաջնությունում և արժանացավ բրոնզե մեդալի: Հայ շախմատիստուհին վերջին` 9-րդ տուրում հաղթելով Կատերինա Ռոհոնյանին, վաստակած միավորներով (7,5) հավասարվեց Աննա Զատոնսկիխին և նրա հետ բաժանեց 2-3-րդ տեղերը: Սակայն ըստ գործակիցների  Աբրահամյանը զբաղեցրեց  երրորդ հորիզոնականը: Չեմպիոնի կոչումը նվաճեց Իրինա Կրուշը, որը 9 հնարավորից հավաքեց 8 միավոր: Կատերինա Ռոհոնյանը 4,5 միավորով ճանաչվեց 4-րդը:

Դիտվել է 1708 անգամ:
Print Friendly

Leave a Reply