Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2010 11:16

Հուլիսի 20-ին ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Երեւանի Քանաքեռի 14 հասցեում այրվել է 3000 քմ.  խոտ, Գյուլիքեխվյան 9 հասցեին հարակից տարածքում` 800 քմ., Գագարինի փողոցին հարակից տարածքում (Դալմայի այգիներ)` 1 հա, Մյասնիկյան 41/2  հասցեին հարակից տարածքում` 4000 քմ., Սարի թաղի 13-րդ փողոցին հարակից տարածքում` 2500 քմ., Մոլդովական փողոցի սկզբնամասում` 1000 քմ., Սեբաստիայի փողոցին հարակից նախկին «Փարոս» ռեստորանի տարածքում` 6000 քմ., Մաշտոցի պողոտա 2/2 հասցեին հարակից տարածքում (Հրազդանի կիրճ)` 800 քմ., Ա. Ավետիսյան փողոցում գտնվող թիվ 148 դպրոցին հարակից տարածքում` 400 քմ., Արագածոտնի մարզի Արագածավան գյուղին հարակից տարածքում` 2 հա խոտ եւ 1 հա առվույտի դաշտ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սոդք թաղամասում` 500 հակ անասնակեր:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply