10-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2010 11:14

Գեղարքունիքի մարզից Փրկարար ծառայությունում երեկ տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գավառ-Սեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` Հայրավանք գյուղի հատվածում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Ֆորդ»  մակնիշի 14 ՏԼ 410 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Քարավաճառի բնակչուհի,  2000 թ. ծնված  Մարիամ Տոնոյանին:

Պատահարի հետեւանքով տուժածն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել է Գավառի քաղաքային հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատում է կայուն ծանր. կյանքին վտանգ չի սպառնում:

Դիտվել է 1915 անգամ:
Print Friendly

Leave a Reply