17-24.07.2010 թ. Կուբայի Հավանա քաղաքում ընթանում է էսպերանտոյի 95-րդ Համաշխարհային կոնգրեսը,

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2010 20:12

17-24.07.2010 թ. Կուբայի Հավանա քաղաքում ընթանում է էսպերանտոյի 95-րդ Համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցում են 59 երկրներից 956 էսպերանտիստներ:

Էսպերանտոն միջազգային օժանդակ լեզու է , որի առաջին դասագիրքը լույս է ընծայվել 1887թ. Լեհաստանի Վարշավա քաղաքում Լյուդովիկ Զամենհոֆի կոզմից:

Էսպերանտո լեզվով խոսում են աշխարհի բոլոր մայրցամաքներում: Հեշտ յուրացվող

լեզու է, սովորաբար 3-րդ շաբաթվա վերջում լեզվի իմացությունը բավականեցնում է

միջազգային հանդիպումների ընթացքում վարել հետաքրքիր զրույցներ: Այսօր աշխարհի մոտ 120 երկրներում բնակվում են մարդիկ, ովքեր էսպերանտոն գործածում են իրենց միջազգային շփումներում:

Չինաստանի կառավարությունը էսպերանտո լեզվով հրատարակում է իր ամենօրյա տեղեկությունները:

Քրիստոսի ծննդյան օրը և Զատիկին 1993 թ-ից սկսած`Հռոմի պապը քրիստոնյա հավատացյալներին օրհնում է նաև էսպերանտո լեզվով:

Բրազիլիայի պառլամենտը քննարկման է դրել էսպերանտոն դպրոցներում ուսուցանելու առաջարկը:

Վիեննայի կենտրոնական գրադարանում է գտնվում աշխարհի ամենամեծ էսպերանտո- թանգարանը:

Ամեն տարի լույս է ընծայվում մոտ 120 գիրք,կան միլիոնավոր համացանցային կայքէջեր: Էսպերանտո – vikipedi -ան պարունակում է ավելի քան 130.000 հոդվածներ:

Հավանայում ընթացող կոնգրեսի գլխավոր թեման է “Մշակույթների մերձեցումը”, որն անշուշտ արդիական է բոլոր այն մարդկանց համար, որոնք էսպերանտոյի միջոցով հեշտությամբ հազորդակցվում են տասնյակ երկրների ներկայացուցիչների հետ: Գլխավոր թեմայի քննարկումից բացի տեղի են ունենալու Միջազգային էսպերանտո միության տարբեր մարմինների և տարբեր մասնաճյուղերի նիստեր:

Ծրագրի շրջանակներում ընդգրկված են նաև համերգներ, պարահանդես ,էքսկուրսիաներ Հավանայում և նրա շրջակայքում: Այց աշխարհահռչակ “Տրոպիկական” կաբարե և էքսկուրսիա` գրող Էռնեստ Հեմինգուեի հետքերով, ով երկար տարիներ բնակվել է Կուբայում:

Ցավոք ֆինանսական պատճառներով Հայաստանի էսպերանտիստները այս տարի չկարողացան մասնակցել Կուբայում կայացող էսպերանտոյի 95-րդ Համաշխարհային կոնգրեսին,սակայն մենք հղել ենք մեր շնորհավորանքները և բարի ցանկությաունները մասնակիցներին:

Հայկական Էսպերանտո-միության

Նախագահ Սուսաննա Բաղդասարյան

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply