Սարկոզի. «Թուրքիային պետք է տրվի արտոնյալ գործընկերոջ, այլ ոչ ԵՄ լիիրավ անդամի կարգավիճակ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 6, 2009 20:20

Նիկոլա ՍարկոզիՖրանիսայի նախագահը կրկին ընդգծել է իր եկրկրի դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում. «Թուրքիայի տեղը ԵՄ-ում չէ»,- հայտարարել է Նիկոլա Սարկոզին` ԵՄ-ում նախագահող Շվեդիայի վարչապետ Ֆրիդրիկ Ռեյնֆելդտի հետ հանդիպմանը: Սարկոզին, ի տարբերություն Ռեյնֆելդտի, ով Անկարայի շուտափույթ եվրաանդամակցության ջատագով է, 3 հիմնական պատճառ է նշել Թուրքիայի անդամակցության աննպատակահարմարության վերաբերյալ. «Ես զարմացած եմ Եվրոպայի ղեկավարների` միության ընդլայնման հարցում իրենց որդեգրած քաղաքականությունից: Շվեդիայի վարչապետի հետ պայմանավորվեցինք, որ յուրաքանչյուրս հարգի մյուսի կարծիքը: Փարիզը չի ընդդիմանա Թուրքիայի հետ շարունակել բանակցությունները, սակայն դրանք պետք է հանգեցնեն ոչ թե ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությանը, այլ արտոնյալ գործընկերության»,-շեշտել է Ֆրանսիայի ղեկավարը:

Euronews

Դիտվել է 3278 անգամ:
Print Friendly

Leave a Reply