Ցմահ ազատազրկում` բռնաբարության և սպանության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | May 22, 2009 19:08

brnabarutyunԱմերիկացի 24-ամյա զինծառայող Ստիվեն Գրինը դատապարտվել է ցմահ ազատազրկման` առանց դատական վճռի մեղմացման հնարավորության: Գրինը 2006 թ. Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արվարձաններից մեկում բռնաբարել էր տեղացի մի աղջկա, ապա սպանել նրան` ընտանիքի անդամների հետ միասին: Մեղադրող կողմը պահանջել է մահապատիժ, սակայն երկու օր տևած քննարկումներից հետո որոշվել է ցմահ ազատազրկել զինվորականին: Դատարանում մեղադրող կողմն ապացուցել է, որ Ստիվեն Գրինը Իրաքում գլխավորել է հինգ հոգուց բաղկացած հանցախումբ, որը հենց կատարել է հանցանքը: Հանցախմբի մյուս չորս անդամների նկատմամբ ամերիկյան դատարանը հինգից հարյուր տարվա ազատազրկման որոշում է կայացրել:

Al-Jazeera

Դիտվել է 1529 անգամ:
Print Friendly

Leave a Reply