Խաղը կկայանա «Միկա» մարզադաշտում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 20, 2010 13:09

Որոշվել է, որ ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության շրջանակում Հայաստանի և Պորտուգալիայի կանանց հավաքականների միջև  օգոստոսի 25-ին  նախատեսված հանդիպումն անցկացվելու է Երևանի «Միկա» մարզադաշտում: Խաղը սկսվելու է ժամը 18-ին: Հիշեցնենք, որ մեր երկրի ներկայացուցիչները  Պորտուգալիայում կայացած հանդիպումում պարտվել էին 0:7 հաշվով: Ուշագրավն այն է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստուհիները մրցակցի դարպասին չէին կարողացել թեկուզ մեկ անգամ դիպուկ հարվածել: Դա է եղել նրանց հնարավորությունը:

Դիտվել է 1774 անգամ:
Print Friendly

Leave a Reply