Մասնակիցների թիվը հասավ տասնչորսի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 20, 2010 13:03

Սինգապուրում օգոստոսի 14-26-ին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցելու իրավունք ունեն մեր երկրի 14 ներկայացուցիչներ: Բանն այն է, որ հրավերով այդ ստուգատեսում հանդես գալու հնարավորություն է ստացել Հայաստանի երկու լողորդ: Անահիտ Բարսեղյանը կմասնակցի թիկնալողի 50 մ  և 100 մ տարածությունների մրցումներին, իսկ լողորդ Սերգեյ Պևնևը` ազատ ոճով 50 մ և 100 մ  մեկնարկներին: Ահա թե նրանցից բացի Հայաստանից ովքեր են հանդես գալու պատանեկան օլիմպիական խաղերում` ծանրորդներ Սմբատ Մարգարյանը, Գոռ Մինասյանը, հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը, նետաձիգ Վասիլ Շահնազարյանը, մարմնամարզիկ Դավիթ Վարդանյանը, ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանը, բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Վարոս Պետրոսյանը, ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը, աթլետ Դիանա Խուբասերյանը, կանոե վարող Էդգար Բաբայանը, ջրացատկորդ Գևորգ Պապոյանը:

Դիտվել է 1469 անգամ:
Print Friendly

Leave a Reply