Հարրի Փոթերի լավագույն ընկեր Ռոնը վարակվել է խոզագրիպով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 6, 2009 20:09

Ռուպերտ ԳրինտԴերասան Ռուպերտ Գրինտը` Հարի Փոթերի լավագույն ընկերոջ` Ռոն Ուիզլիի դերակատարը, հիվանդացել է խոզագրիպով: Բարեբախտաբար, վիրուսը հեշտ «հանձնվել» է, և Ռուպերտը ոչ միայն վերադարձել է «Հարրի Փոթերն ու մահվան ընծաները» ֆիլմի նկարահանումներին, այլև վաղը ներկա կլինի Լոնդոնում կայանալիք «Հարի Փոթերը և կիսատոհմիկ արքայազնը» ֆիլմի պրեմիերային:

Ռուպերտի խոսնակն ասել է, որ քսանամյա դերասանն ամբողջովին կազդուրված է և վտանգ չի ներկայացնում շրջապատի համար: Ռուպերտի բացակայության ժամանակ ֆիլմի նկարահանումները չեն կասեցվել, փոխարենը նկարվել են այն տեսարանները, որոնցում Ռոնի դերակատարը չի մասնակցում:

«BBC»-ի փոխանցմամբ` Ռուպերտ Գրինտը վարակվել էր վիրուսի բավական թեթև տեսակով, այնպես որ բուժումը երկար չի տևել:

Մինչ Գրինտը բուժվում էր խոզագրիպից, մամուլում հայտնվում են «Հարի Փոթերը և կիսատոհմիկ արքայազնը» ֆիլմի գրախոսությունները: Մասնավորապես` «Variety»-n գովում է ռեժիսոր Դեյվիդ Յետսի աշխատանքը, իսկ «Hollywood.com» կայքի կինոքննադատները ֆիլմը նույնիսկ համարում են Օսկարի հավակնորդ:

Առողջապահության համաշխարհային ընկերության տվյալներով` վերջին երեք օրվա ընթացքում (հուլիսի 3-6-ը) խոզագրիպի դեպքեր են գրանցվել ևս 9 երկրներում` այդ թվում Սիրիայում`ընդհանուր թիվը հասցնելով 94 512-ի, մահերն էլ`429:

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply