Ադրբեջանի երեխաների 81 տոկոսը չի կարողանում մանկապարտեզ հաճախել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2010 11:11

Ադրբեջանում երեքից վեց տարեկան երեխաների 81 տոկոսը հնարավորություն չունի մանկապարտեզներ հաճախել, որովհետեւ այդ երկրի մանկապարտեզները կարող են ընդունել միայն նախադպրոցական տարիքի 19 տոկոս երեխաների: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թրենդ» գործակալությանը հայտնել է կրթության գծով փորձագետ Ռուֆաթ Ալիեւը: «Ադրբեջանում գործող մանկապարտեզները ունակ չեն ընդունելու նախադպրոցական հասակի բոլոր երեխաներին:

Ներկայիս մանկապարտեզները, լավագույն դեպքում, կարող են ընդգրկել միայն 19 տոկոս երեխաների, իսկ դա նշանակում է, որ 81 տոկոս երեխաներ չեն կարող հաճախել այդ հաստատություններ», -ասել է նա` նշելով, որ երեխաները նախադպրոցական կրթություն չեն ստանում մանկապարտեզում, նրանք դա չեն ստանում նաեւ տանը, քանի որ նրանց ծնողները պատրաստ եւ ի վիճակի չեն ապահովել նախադպրոցական կրթությունը տանը: Նրա խոսքերով, տարրական դասարանների ուսուցիչները այդ իրավիճակն օգտագործում են իրենց օգտին: «Առաջին դասարան ընդունելուց առաջ նրանք ծնողներին պարտադրում են վճարովի նախապատրաստական դասընթացներ, իբրեւ մեկ կամ երկու ամսում կարելի է երեխային նախապատրաստել առաջին դասարանում կրթությանը», -հավելել է նա:

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply