Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 20, 2010 10:19

Հուլիսի 19-ին Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Դեմիրճյան 30 հասցեին հարակից տարածքում այրվել է 200 քմ. խոտ, Արաբկիրի 37-րդ փողոցի թիվ 3/2 շենքին հարակից տարածքում` 300 քմ., Ա. Մյասնիկյանի պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցին հարակից տարածքում` 400 քմ., . Հովսեփյան փողոցում գտնվող թիվ 124 մանկապարտեզին հարակից տարածքում` 3 հա /դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ/, Այասի 71 հասցեին հարակից տարածքում` 3 հա /դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ/, Արագածոտնի մարզի` Արագածավան գյուղում` 5 հա, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 1 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արայի թաղամասում` 200 քմ., Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում` 5000 քմ. խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Դիտվել է 727 անգամ:
Print Friendly

Leave a Reply