Միջազգային վերալիցքավորում. Ezetop համակարգի միջոցով այժմ հնարավոր է լիցքավորել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդների հաշիվները` անգամ արտասահմանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2010 22:30

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաշիվներն այժմ կարելի է լիցքավորել` ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում և Իսպանիայում տեղակայված ezetop համակարգի տերմինալների, ինչպես նաև www.ezetop.com կայքի միջոցով

19-ը հուլիսի, 2010թ. ՎիվաՍել-ՄՏՍ և ezetop ընկերություններն ուրախ են հայտարարել միջազգային լիցքավորման նոր ծառայության գործարկման մասին, որի շնորհիվ, արտասահմանում ապրելով և աշխատելով, հնարավորություն է ընձեռվում վերալիցքավորելու Հայաստանում գտնվող մտերիմների ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտերը:

Նոր ծառայությունն առաջարկվում է Իռլանդիայում գործող ezetop ընկերության հետ համատեղ: Այն արտասահմանում գտնվողներին հնարավորություն է ընձեռում աջակցելու հայրենիքում ապրող իրենց ընտանիքներին և ընկերներին` անմիջապես լիցքավորելով նրանց կանխավճարային հաշիվները որոշակի խոսելաժամանակով:

ՙԱյս ծառայության շնորհիվ արտասահմանում գտնվող հայաստանցիները նոր հնարավորություն են ստանում աջակցելու հայրենիքում ապրող իրենց ընտանիքներին: Այսուհետև 12 երկրում տեղակայված մեր 160000 կետերից ցանկացածից նրանք կկարողանան լիցքավորել իրենց մտերիմների ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային հաշիվները՚,-հայտարարեց ezetop ընկերության գործառնությունների գծով ավագ  համակարգող Դեվիդ Շեքլթոնը:

ՙՙՏեղական առանձնահատկություններով միջազգային օպերատոր՚ ասվածը պարզապես կարգախոս չէ, այլ` համոզմունք: Ցանկացած հայի համար ծնողների և երեխաների մասին հոգ  տանելը բարձրագույն արժեք է: Եվ մեր հազարավոր հայրենակիցների համար, ովքեր աշխատելու նպատակով մեկնել են արտերկիր, ընտանիքների և ընկերների հետ մշտապես կապի մեջ մնալը առաջնային հարց է: Մեր համագործակցությունը ezetop–ի հետ արտասահմանում մեծաթիվ հայաստանցիների` Հայաստանում բնակվող իրենց ընտանիքների հետ մատչելի հաղորդակցության, ինչպես նաև նրանց աջակցելու հնարավորություն կտա՚,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի վերալիցքավորման համակարգը հասու կլինի ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում և բազմաթիվ այլ երկրներում, ուր կտեսնեք ezetop ընկերության լոգոտիպը, ինչպես նաև աշխարհի ցանկացած կետում գտվելիս` www.ezetop.com կայքի միջոցով:

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply