Մաքսանենգ թմրանյութ` ծանրոցում, գուլպաներում և մարմնի մեջ. կանխվել է ավելի քան 100 գրամ “մարիխուանա” և “ափիոն” տեսակի թմրանյութերի ներկրումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2010 21:00

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության ու Նախաբացթողումային հսկողության վարչություննների աշխատակիցները Ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխել են “Մարիխուանա” տեսակի թմրանյութի ներկրումը: Այն հայտնաբերվել է ՀՀ քաղաքացի Ռոբերտ Մարտիրոսյանի անունով ԱՄՆ-ից ստացված ծանրոցում: Ռ. Մարտիրոսյանի բացատրության համաձայն` թմրանյութը նախատեսված է եղել սեփական օգտագործման համար: Գործով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ոստիկանության ՔԳՎ:
Թմրանյութիներ կրման մեկ այլ դեպք է արձանագրվել Մեղրիի մաքսակետում: Մաքսավորներն այն հայտնաբերել են, այսպես ասած, ոչ ավանդական թաքստոցում` մարմնի մեջ: Ի դեպ, վերջերս, մաքսային հսկողությունն իրենց պատկերացմամբ առավել արդյունավետ շրջանցելու համար, մաքսանենգները սկսել են որպես թաքստոց օգտագործել սեփական մարմինը: Այդպիսի երկու դեպք արձանագրվել էր նախորդ տարի: Այս անգամ նման ճանապարհով ափիոն էր փորձել ներմուծել իրանահայ Երանուհի Շահնազարյանը: Մոտ 40 գրամ ափիոնը վերջինս թաքցրել էր սեփական մարմնում:
Թմրանյութի ներմուծման մյուս դեպքը ևս կանխվել է Մեղրիի մաքսակետում. իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը` ՄԴՊևԿՄՀ վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Իրանից ժամանած ԻԻՀ քաղաքացի Ամիր Աբբասին: Արդյունքում վերջինիս գուլպայի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված ափիոն:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1550 անգամ:
Print Friendly

Leave a Reply