Ըստ Իսրայելի` թուրքերը գողացել են իսրայելցիների բանկային հաշիվների մասին տեղեկությունները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 19, 2010 20:11
Իսրայելի «Arutz Sheva» թերթը հայտնել է, որ «We-CMS» կոչված բլոգային համակարգի սեփականատեր Էրեց Վոլֆը հայտարարել է, որ ինտերնետային թուրք հակերները «online» ֆորումից ձեռք են բերել մոտ 32 հազար իսրայելցի ինտերնետ օգտագործողների էլեկտրոնային հասցեները, գաղտնագրերը, միջազգային փոխանցումներ եւ վճարումներ կատաելու համար օգտագործվող «Pay Pal» համակարգչային երեւակայական բանկային հաշիվների եւ կրեդիտ քարտերի մասին տեղեկությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», տեղեկացնելով այդ մասին` թուրքական «ՀաբերԱկտուել» կայքը հայտնել է, որ այդ փաստաթղթերում տեղեկություններ են եղել նաեւ Իսրայելի կառավարությանը պատկանող 140-ից ավելի ընկերությունների եւ 300-ից ավելի ակադեմիական կառույցների էջերի գաղտնագրերի մասին: Է.Վոլֆը հայտարարել է, որ ինտերնետային հակերները կարող են մտնել Իսրայելի բանկեր եւ օգտագործել իսրայելցիների բանկային հաշիվները, ինչպես նաեւ տարբեր հաշիվներ բացել բանկերի ինտերնետային էջերում: Ըստ տեղեկությունների, ենթադրվում է, որ թուրք հակերներին հաջողվել է ձեռք բերել իսրայելցիների բանկային հաշիվները` օգտագործելով «Տրոյական ձի» վիրուսի միջոցով «գաղտանգիր գողանալու» մեթոդը:






Facebook
Tweet This
Email This Post
