Կայացավ Արմենական-ՌԱԿ 2-րդ համագումարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 19, 2010 19:22
Հուլիսի 17-ին Թեքեյան կենտրոնում կայացավ Արմենական-ՌԱ կուսակցության երկրորդ համագումարը, որը ամփոփեց կուսակցության մեկ տարվա աշխատանքները: Հաշվետու զեկուցումով հանդես եկավ կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, քննարկվեցին եւ ընդունվեցին բանաձեւեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական եւ կրթական մի շարք հրատապ հարցերի շուրջ: Համագումարի վերջում Արմենական-ՌԱ կուսակցության 100 պատվիրակները առաջադրված 16 անդամներից փակ եւ գաղտնի քվեարկությամբ ընտրեցին կուսակցության նոր վարչությունըª նախկին 13-ի փոխարեն 11 հոգուց բաղկացած գործադիր մարմինը մի շարք նոր անդամների համալրումով: Ատենապետ վերընտրվեց Հակոբ Ավետիքյանը: Համագումարում ընդունված որոշումները եւ բանաձեւերը ավելի ուշ կհրապարակվեն եւ կտարածվեն լրատվամիջոցներում:
Արմենական-ՌԱ կուսակցության հանրապետական վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
