Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը:

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 19, 2010 17:10

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության եւ առողջապահության ոլորտներում հանրությանն օգտակար լինելու հիմնադրամի առաքելությունը: Նախագահի խոսքով, նման հաստատություններն ավելի հեշտ են կարողանում գտնել ճանապարհը դեպի հասարակ մարդկանց սրտերը, եւ այդ առումով, դրանք կարեւոր ու արդիական դերակատարություն ունեն:

“Փյունիկ” բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Գաբրիել Ջամբարջյանը, ՀՀ նախագահին ներկայացնելով Հիմնադրամի ծրագրերը, նշել է, որ նախատեսում են ընդլայնել գործունեության շրջանակներն ու այսուհետ եւս ուժերի ներածին չափով նպաստել Հայաստանի զարգացմանը:

“Փյունիկ”-ը, գործունեության շուրջ մեկ տարվա ընթացքում բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում եւ Արցախում` սերտորեն համագործակցելով նաեւ Հայ առաքելական եկեղեցու հետ:

ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, “Փյունիկ” բարեգործական հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանն է նվիրել Հիմնադրամի կողմից ձեռք բերված Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը:

Դիտվել է 1740 անգամ:
Print Friendly

Leave a Reply