Ահմադինեժադը ամերիկյան ուժերին մեղադրել Է ահաբեկիչներին աջակցելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2010 14:55

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեղադրել Է Աֆղանստանում եւ Պակիստանում գտնվող ամերիկյան ուժերին Իրանի տարածքում գործող ահաբեկիչներին աջակցելու մեջ: Այդ մասին, ինչպես հաղորդել են իրանական լրատվական գործակալությունները, նա հայտարարել Է կառավարության՝ կիրակի երեկոյան կայացած նիստում:

«Եթե Օբաման տեղյակ չԷ ամերիկյան ուժերի գործողությունների մասին, ապա մենք նրան ասում ենք, որ Աֆղանստանում եւ Պակիստանում տեղաբաշխված ամերիկյան ուժերն աջակցում են այնպիսի ահաբեկչական գործողություններ իրականացնելուն, ինչպիսիք կատարվեցին Զնահեդանում»,- ասել Է Իսլամական Հանրապետության նախագահը: «Այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի ուժերը ֆինանսավորում են ահաբեկիչներին եւ զինում նրանց, ԱՄՆ-ի նախագահը ցավակցություն Է հայտնում Զահեդանում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ»,- ընդգծել Է Ահմադինեժադը: Նրա խոսքով՝ տեղի ունեցածի համար պատասխանատվության մի մասն Էլ ընկած Է Պակիստանի իշխանությունների վրա:

Դիտվել է 690 անգամ:
Print Friendly

Leave a Reply