Բողոքում են ընդդեմ Արգիճիի հունի փոփոխության

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2010 14:39

Երևան-Սևան-Մարտունի մայրուղու Ներքին Գետաշեն գյուղի հատվածն այսօր փակ է երթևեկության  համար` Ներքին Գետաշեն և Լիճք գոյւղերի շուրջ 300 բնակիչներ վաղ առավոտվանից փակել են ճանապարհը: Այսպիսով բնակիչներն իրենց բողոքն են արտահայտում` ընդդեմ Արգիճի գետի հունի փոփոխության:

Արգիճի գետի ջրերով են ոռոգվում Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, Գեղհովիտ գյուղերի ցանքատարածությունները:  Բնակիչները նշում են, որ գետի հունի փոփոխելու դեպքում իրենք կզրկվեն երկրագործությամբ զբաղվելու հնարավորությունից, հետևաբար նաև օրվա ապրուստից:

Սա նաև Սևանա լիճ լցվող ամենաերկար և հորդառատ գետերից է: Արգիճիում է ձվադրում անհետացման եզրին գտնվող իշխան ձուկը:

Նշենք, որ ըստ տարածված լուրերի` Արգիճիի հունի մոտ այժմ աշխատանքներ են ընթանում` գետի հունը փոխելու և ջրերը Վայոց Ձորի մարզ ուղղելու համար:

Դիտվել է 2172 անգամ:
Print Friendly

Leave a Reply