Բարաք Օբաման Մոսկվայում է. քննարկվում է ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման հարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | July 6, 2009 19:34

Օբամա-Մեդվեդև հանդիպում ՄոսկվայումԱյսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ երկօրյա այցով ժամանել Է Մոսկվա: Միացյալ Նահանգների նախագահին ուղեկցում են կինը` Միշելը Օբաման, և երկու դուստրերը`Մալիան և Սաշան:

Վնուկովո-2 օդանավակայանից Բարաք Օբաման անմիջապես ուղևորվել Է Կրեմլ, որտեղ մասնակցել Է Կրեմլի պատի մոտ Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողությանը:

Դրանից հետո Կրեմլում սկսվել են Օբամա-Մեդվեդև բանակցությունները, որոնք ընթացել են նեղ կազմով` միայն արտաքին քաղաքականության գծով օգնականների և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, այնուհետեւ` երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Ռուսական www.rbc.ru կայքի հաղորդմամբ` երկու երկրների նախագահների միջև բանակցությունների հիմնական թեման կլինի ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման և դրա նոր համաձայնագրի կնքման հարցը:

Սպասվում է նաև Բարաք Օբամայի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումներից հետո կկազմակերպվի ճաշկերույթ:

Վաղը ԱՄՆ նախագահը հանդիպումներ կունենա ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչևի հետ:

Օբաման Մոսկվայի Նոր տնտեսագիտական դպրոցում կընթեցի զեկույց, որտեղ կտա հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ իր գնահատականը: Նա նաև կհանդիպի ռուսաստանյան քաղաքական և բիզնես էլիտայի ներկայացուցիչների հետ:
«Vesti.ru»-ի փոխանցմամբ` Օբաման ՌԴ նախագահին է նվիրել ֆոտոհաշվետվություն` Օբամայի` սենատորի կարգավիճակով 2005-ին Ռուսաստան կատարած այցից:
«Մենք ունենք հնարավորություններ` ընդունելու կարևոր և անհրաժեշտ որոշումներ»,-հայտարարել է Մեդվեդևը: Օբամայի կնոջը` Միշել Օբամային Սվետլանա Մեդվեդևան ցույց է տվել ողջ Կրեմլը:
ԱՄՆ պատվիրակության կազմում Մոսկվա չի ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նրա փոխարեն Մոսկվա է մեկնել մեկ այլ դեպարտամենտի ներկայացուցիչ: Մոսկվա չմեկնելու պատճառների մասին դեռ որևէ բան չի հաղորդվում:
Մոսկվայից Օբաման մեկնելու է Իտալիա, որտեղ հուլիսի 8-10-ը կմասնակցի Մեծ ութնյակի համաժողովին:

Դիտվել է 1409 անգամ:
Print Friendly

Leave a Reply