Իտալիան Եվրոպայի առաջատարն Է բանկերի կողոպուտների թվով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2010 12:32

Եվրոպայի բանկերի մեջ Իտալիայի խոշորագույն բանկերն 9-րդ տեղից չեն բարձրանում շուկայական կապիտալացման մեծությամբ, սակայն առաջատարներն են կողոպուտների թվով: Այսպես, ըստ Ֆլորիդայի բանկային միջազգային ասոցիացիայի (FIBA), բանկային կողոպուտների թվով Իտալիան կայունորեն գլխավորում Է Եվրամիության երկրների ցուցակը:

Անցյալ տարի Իտալիայի բանկերին բաժին Է ընկել Եվրամիությունում բոլոր նման կողոպուտների շուրջ կեսը: FBIA-ի փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Իտալիայի բանկերում պահվում են չափից ավելի կանխիկ միջոցներ, որոնք բաշխվում են մեծ քանակությամբ մասնաճյուղերի միջեւ: 2009 թվականին Իտալիայի բանկերը կողոպտել են 1744 անգամ՝ 6 անգամ ավելի, քան Գերմանիայում, եւ 20 անգամ ավելի, քան Մեծ Բրիտանիայում: Ըստ Իտալիայի բանկային ասոցիացիայի՝ ABI-ի տվյալների՝ վարկային հիմնարկությունները դրանից կորցրել են 36,8 միլիոն եվրո:

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply